Քաղբանտկյալներին ազատ արձակելու վերաբերյալ որոշ քայլեր արվում են, բայց մեծ կոռուպցիոներ ձկները չեն բռնվում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը:

«Մանվել Գրիգորյանին ես մեծ կոռուպցիոն ձուկ չեմ համարում, կամ նույն Վաչոյին: Սրանք մարդիկ են, որոնք ավելի մեծերի համար փողը տարել են այստեղից այնտեղ, օֆշորից հետ Հայաստան, հանք են գնել»,- ասաց Կարո Եղնուկյանը: