Մոսկվայի «Ատրիում» առևտրի կենտրոնում տարհանում է սկսվել։ Նախնական տվյալներով, կրակը բռնկվել է առևտրի կենտրոնի տանիքին։ Շենքում հրատապ տարհանում է հայտարարվել, փողոց են հանվել գրեթե 3 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի ուշ ԱԻՆ–ում հայտնել են, որ կրակի բաց աղբյուրները հաջողվել է մարել, ներկայումս «Ատրիում»–ի տանիքին մերթընդմերթ կրակ է նկատվում։
«Մեդուզային» «Ատրիում»–ի այցելուն պատմել է, որ շենքի վերջին հարկը պատված է ծխով: Տանիքին հրշեջներն են աշխատում։ ԱԻՆ–ում հայտարարել են, որ տուժածներ չկան։
В торговом центре Атриум возгорание, объявлена срочная эвакуация pic.twitter.com/i76HM3W2xQ
— Тихон Реус (@TihonReys) June 27, 2018











