Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Օսիպյանը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտեցել է օրինախախտ վարորդին և հորդորել, որ նա իր նետած աղբը փողոցից վերցնի և տեղափոխի աղբարկղ: Վարորդը գլխիկոր հեռացրել է իր նետած աղբը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ ՀՀ ոստիկանապետը իր ծառայողական ավտոմեքենայով եղել է առանց թիկնապահների: