Իրանահայ Աստղիկ Սարվանյանն արդեն 2 տարի պայքարում է քրոջ դստեր՝ Ադրինե Ղուլյանի՝ Զովունի գյուղում գնած հողատարածքի համար: NEWS.am-ի հետ զրույցում կինը պատմեց, որ քրոջ դուստրը 2006 թվականին է ձեռք բերել 1000 քառակուսի մետր տնամերձ հողատարածքը, սակայն 8 տարի անց հողատարածքի երկրորդ սեփականատերն է հայտնվել՝ Զովունիի բնակիչ Հայկ Մարտիրոսյանը:
«Հայկ Մարտիրոյանն ու իր ընտանիքի անդամները կեղծ վկայականներ են հանել, մենք հիմա մեր իրավունքներ ենք պահանջում: Այս հարցով դիմել ենք վարչապետին, Սփյուռքի նախարարին եւ կադաստրի պետին: Ադրինեն շտապ ցանկանում է վերադառնալ հայրենիք իր ընտանիքի հետ, բայց չի կարողանում, քանի դեռ հողատարածքի հետ կապված այս հարցերը լուծված չեն»,- պատմեց տիկին Աստղիկը:
Աստղիկ Սարվանյանը նշում է, որ իրենք նախկինում դիմել են իրավապահ մարմիններին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Հիմա նոր կառավարության հետ մեծ հույսեր են կապում եւ վստահ են՝ իրենց հարցը դրական լուծում կստանա:











