ՀՀ նախագահը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արծվիկ Գրիգորյանին ազատել հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2025 թվկանի հոկտեմբերի 22-ին։ Ամենայն հավանականությամբ, այս պաշտոնանկությունն առնչվում է Շաքիի դեպքին, երբ ադրբեջանցի զինծառայողը մտել էր բնակչի տուն, կրակել տանտիրուհու վրա։ Իրավապահները նրան կարողացել էին բռնել միայն այդ դեպքից հետո։





























