Ամերիկացի սթենդափ- կատակերգու Ջոն Մելենդեսը հայտնել է, որ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ներկայանալով որպես դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդես։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում, հայտնում է ՌԲԿ-ն։
«Ինձ զարմանալի է թվում, որ լրատվամիջոցներն ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, որ ես խաբել եմ նախագահին ու կապվել եմ նրա հետ, երբ նա ՌՕՈւ ուժերի օդանավում էր»,- գրել է Մելենդեսը։ Կատակերգում նաեւ հրապարակել է Թրամփի հետ իր զրույցի աուդիոձայնագրությունը՝ իր The Stuttering John էջում։
Մելենդեսը Սպիտակ տան օպերատորի հետ զրույցում հայտնել է, որ ինքը պետք է Թրամփի հետ շտապ քննարկի օրինագիծ, որից հետո նրան զանգահարել է Թրամփի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները ու միացրել նրան նախագահի հետ։ Fox News-ը փոխանցում է, որ մի քանի րոպե Մելենդեսը Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ Գերագույն դատարանի ու ներգաղթի վերաբերյալ հարցեր։ Նաեւ զրույցի ժամանակ Թրամփը հիշատակել է սենատորի դեմ կոռուպցիայի մասին հետաքննությունը , նրան շնորհավորելով արդարացման կապակցությամբ։ Politico պարբերականի աղբյուրի խոսքով՝ հիմա Սպիտակ տանը փորձում են հասկանալ, թե կատակերգուին ինչպես է հաջողվել զանգահարել ու կապվել Թրամփի հետ։











