Հունիսի 22-ին ոստիկանություն է զանգահարել Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը եւ հայտնել, որ իրեն սպառնում են «գլուխը կոտրել, ընտանիքի անդամներին մորթել»:
Փաստաբանի խոսքով, սպառնալիքներն ստացել է Facecbook-ի անձնական մեսիջի միջոցով: Խորհրդակցելով Փաստաբանների պալատի նախագահի հետ, հասկանալով, որ սպառնբալիքը կարող է իրական լինե, որոշում կայացվեց, որ անպայման պետք է դիմեմ ոստիկանություն»,-ասել է պաշտպանը:
Ոստիկանությունը պարզել է, որ սպառնալիքի հեղինակը Երեւանից Կարեն Սաթյանն է: Նա ոստիկանությունում հայտնել է, որ սպառնալիքները պահի ազդեցության տակ է գրել, նպատակ չի ունեցել փաստաբանին վնաս պատճառելու, դրանք եղել են լոկ խոսքեր:











