ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դայվեր Բարթոլոմեո Բովեն սուզվելով՝ կարողացել է շատ մոտ տարածությունից տեսանկարահանել վագրային շնաձկանը, հայտնում է CGTN-ն:

Հոլովակում երեւում է, թե ինչպես է շնաձուկը նրան ընդհուպ մոտենում, իսկ դայվերը նրան ձկով է կերակրում:

Ծովային գիշատչին նա «անհամեստ» է անվանել: Քանի որ չբավարարվելով առաջարկված հյուրասիրությամբ, նա հարձակվել է խայծով արկղի վրա:

Վագրային շնաձկները ամենախոշոր գիշատիչ շնաձկներից են, որոնք կարող են հասնել մինչեւ 5 մետրի: