Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանաիան դիրքի այրվելու տեսանյութը:

«Ադրբեջանական դիրքը այրվում է»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել:

«Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում: