Չինաստանի Սիչուան նահանգում անցած կիրակի փլուզվել է ճանապարհի 50-մետրանոց հատվածը, որն անցկացված էր դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի: Երջանիկ պատահականությամբ ոչ մի մարդ չի տուժել. տեղացիները պատմում են, որ աղետը տեղի ունենալուց ընդամենը մի քանի րոպե առաջ ճանապարհին զբոսնում էր մի տարեց զույգ, փոխանցում է Vesti-ն:
Փլուզման համար մեղավոր են համարում անձրեւները, որոնք մի քանի օր չէին դադարում: Ջուրը ճանապարհի հիմքից լվացել է ավազն ու մանրախիճը, զգալի դատարկություններ ու ճեղքեր են առաջացել, ինչի հետեւանքով էլ որոշակի պահին ամբողջ կառուցվածքը չի դիմացել եւ փլուզվել է: Դեպքի վայրից տարհանվել է 50 մարդ:











