Հանրահայտ լոուքոսթեր EasyJet-ի օդանավում եղած ականատեսը նկարահանել է ուղեւորի եւ ուղեկցորդի միջեւ վեճը, որը տեղի է ունեցել Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում, փոխանցում է Vesti-ն:
Ըստ ականատեսների՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից Մայորկա չվերթը թռիչքի էր պատրաստվում 2 ժամ ուշացումով: Բացառված չէ, որ հենց սա է դարձել ուղեւորներից մեկի դժգոհության պատճառը, որը բարձր հնչերանգով զրույցից հետո հարձակվել է անձնակազմի անդամի վրա:
Կանչված անվտանգության ծառայության աշխատակիցները ոլորել են կռվարարի թեւերը եւ նրան տառացիորեն հետ են տարել սպասասրահ:











