Թայլանդում փիղը փորձել է պաշտպանել իր տիրոջը վերջինիս՝ ընկերոջ հետ «ծեծկռտուքի» ժամանակ, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Չիանգմայ քաղաքում արված տեսագրության մեջ 17-ամյա Թոնսգրի անունով փղի տերը ծանոթին խնդրում է ձեւանալ՝ իբր հարձակվում է իր վրա: Նա ձեւացնում է, որ հարվածում է ընկերոջը, եւ փախչում է: Կենդանին անմիջապես արձագանքում է եւ գնում դեպի տերը: Փիղը շրջում է տիրոջ շուրջը՝ կարծես պաշտպանելով նրան հետագա հարձակումներից, ապա ծնկի է իջնում՝ ստուգելով՝ արդյոք ամեն ինչ կարգին է:
Փղերը բարձր ինտելեկտ ունեն եւ կապվում են իրենց տերերի հետ: Փետրվարին Թուրքու ֆիննական համալսարանի հետազոտողները եզրակացրել էին, որ փղերը տարբեր կերպարներ բնավորություններ են ունենում. կենդանիները կարող են ագրեսիվ, շփվող եւ հոգատար լինել՝ անկախ իրենց սեռից:











