Մյունսթերի բնագիտության թանգարանում բացվել է «Ուղեղ՝ ինտելեկտ, գիտակցություն, զգացմունք» խորագրով ցուցահանդեսը, որի ամենաթանկ ցուցանմուշները Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի երկու ամենափոքր կտորներն են, գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես հաղորդվում է եզակի ցուցանմուշներին նվիրված էջում, դրանք մի ժամանակավորապես բերվել են Ֆիլադելֆիայի Թոմաս Մյութերի անվան բժշկական պատմության թանգարանից: Այս թանգարանը ձեռք էր բերել մի քանի տարի առաջ մեծ ֆիզիկոսի ուղեղի 46 կտորները եւ դարձել էր աշխարհում երկրորդ թանգարանը (Մերիլինս նահագնի Սիլվեր Սփրինգ քաղաքի Առողջության եւ բժշկության ազգային թանգարանից հետո), որտեղ այսպիսի հազվագյուտությունը ցուցադրվում է մշտական հիմունքներով: Էնշտեյնի ուղեղի երկու կտորները բերել է անձամբ Ֆիլադելֆիայի հավաքածուի ղեկավար, ամերիկացի պաթոլոգոանատոմ Թոմաս Հարվին:
Հիշեցնենք, որ 1955 թվականին Ալբերտ Էյնշտեյնի մահվանից հետո ամերիկացի պաթոլոգոանատոմ Թոմաս Հարվին որոշել էր պահել հանճարի ուղեղը եւ կիսել էր այն մոտ 1 սանտիմետրանոց 240 կտորի: Պահպանման համար այդ կտորները դրվել են հատուկ սպիրտային լուծույթով՝ կոլլոդիով, պլաստիկ տարայի մեջ:











