Փհենյանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել աշխատախումբ, որի առաջադրանքն է լինելու հետեւել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ուղղված որոշակի քայլերի իրականացմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հայտնում են, որ հրթիռամիջուկային ծրագրից ԿԺԴՀ-ի հրաժարվելու հետ կապված խնդիրներից բացի քննարկվել է նաեւ 1950-1953 թթ․ Կորեական պատերազմի տարիներին զոհված ամերիկացիների աճյունները հայրենիք վերադարձնելու հարցը։

Ըստ հաղորդագրությունների՝ Պոմպեոն ժամանակավորապես լքել է բանակցությունների անցկացման վայրը, որպեսզի հանգիստ միջավայրում կարողանա հեռախոսով քննարկել բանակցությունների ընթացքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ։

Սակայն Թրամփի ու Կիմ Չեն Ընի միջեւ ստորագրված համաձայնագրում չի եղել Հյուսիսային Կորեայի ատոմային զինաթափման վերաբերյալ մանրակրկիտ ծրագիր, ու հիմա, ինչպես նշում են լրատվամիջոցները, Պոմպեոյի առաջ խնդիր է կանգնած Փհենյանից ստանալ ապամիջուկայնացման մանրակրկիտ ծրագրի ։