Նյու Ջերսի Նյուֆիլդ քաղաքի  բնակելի տներից մեկում շաբաթ հզոր պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC-ին:

Ըստ վերջինիս տվյալների, պայթյունը  գրեթե ամբողջությամբ վերացրել է շենքը: Նախնական տվյալներով, խոսքը կարող է կենցաղային գազի արտահոսքի մասին լինել: Տանն ապրող տարեց զույգը մահացել է:

Վնասվել են նաեւ հարեւանությամբ գտնվող 4 տները: Իրավապահները հետաքննում են կատարվածը: