Լեհ պատմաբան եւ քաղաքագետ Եժի Տարգալսկիի Լիսիո կատուն որոշել է տիրոջ հետ մասնակցություն ունենալ հոլանդական NTR հեռուստաընկերության հարցազրույցի նկարահանումներին։

Տարգալսկին պատմում էր Լեհաստանում քաղաքական լարվածության մասին եւ երկրում անվտանգության ծառայության դերի մասին, երբ կադրում է հայտնվել կենդանին։ Նա թաթը դրել է պատմաբանի ուսին եւ հարցական մլավել է։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կենդանին բարձրանում Տարգալսկիի ուսին, սկսում է դունչը «քսել» նրա գլխին, լիզել նրա ականջը։ Չնայած տեղի ունեցածին, պատմաբանը առանց շփոթվելու շարունակել է հարցազրույցը՝ մի քանի անգամ դեմքից հեռացնելով կատվի պոչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։