Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կառավարության երկու անդամների պաշտոնաթողությունից հետո վարչապետ Թերեզա Մեյի ելույթը ծիծաղով են ընդունել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մեյը պաշտոնից հրաժարված ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին երախտագիտության խոսքեր է ուղղել՝ այն «կրքի համար, որով նա առաջ էր մղում Մեծ Բրիտանիայի շահերը», ինչից հետո ուժեղ ծիծաղ է հնչել եւ խորհրդարանականներին կարգի են հրավիրել:

«Եթե ԵՄ-ն շարունակում է իր գիծը, դա հղի է համաձայնության բացակայության վտանգով»,- ասել է Մեյը՝ խոստովանելով, որ իր առաջարկած տարբերակը «մարտահրավեր է նետում Եվրամիությանը»:

Լոնդոնում հաճախ են կարծիքներ հնչում, որ Մեյը ստիպված կլինի ընտրություն կատարել իր առաջարկած տարբերակի եւ սեփական աթոռի միջեւ: Կառավարական ճգնաժամի ֆոնին պահպանողականները կարող են Թերեզա Մեյին անվստահության քվե անցկացնելու շուրջ քվեարկություն անցկացնել: