Գրենլանդիայի հարավ-արեւելքում հետազոտողները գրանցել են Խելխեյմ սառցադաշտից մոտ 6 կմ երկարությամբ այսբերգի բաժանումը: Տեսանյութը կօգնի ավելին իմանալ սառցադաշտերի փլուզման մասին, թե ինչպես է դա ազդում Համաշխարհային օվկիանոսի մակարդակի փոփոխության վրա, փոխանցում է Naked-Science-ը:
Այսբերգը սկսել է սառցադաշտից պոկվել 2018-ի հունիսի 22-ին: Սառցե զանգվածի բաժանումն ուղեկցվել է բարձր աղմուկով եւ տեւել է մոտ 5 րոպե: Այսբերգի ձեւավորման ամբողջ գործընթացը տեւել է մոտ կես ժամ, տեսանյությում այն արագացվել է՝ տեղավորվելով 90 վայրկյանում: Նկարահանմամբ գրանցվել է այսբերգների ձեւերի բազմազանությունը՝ սառցադաշտից պոկվել են ե՛ւ սառույցի խոշոր շերտեր, ե՛ւ փոքր, վեր ցցված սրածայր այսբերգներ (pinnacled icebergs):











