ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը արդարադատության ցանկալի մակարդակ դեռեւս չի տեսնում։ Այս մասին նա նշել է այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում։
«Այն, որ Սերժ Սարգսյանի եղբայրը կամ եղբորորդին է հայտնվել իրավապահների ուշադրություն կենտրոնում, դա դեռ չի ապացուցում, որ արդարադատության ոլորտում ինչ–որ բան է փոխվել։ Արդարադատության այն մակարդակը, որն ցանկալի է, դեռ տեսանելի չէ»,–նշեց նա։
Հարցին՝ սպասո՞ւմ է նա ԱԱԾ աշխատակիցներին, Պողոսյանը պատասխանեց. «Ես միշտ սպասում է բոլոր աշխատակիցներին»։
Դիտարկմանը՝ սուրճի սեղանի շուրջ է սպասո՞ւմ, նա հայտնեց. «Ցանկացած սեղանի շուրջ»:











