Ուղղաթիռի օդաչու Էնդի Մարտինը Վանուատուում նկարահանել է Ամբրիմ ակտիվ հրաբխային համալիրի լավայի լիճը, հայտնում է Daily Mail-ը:

Ամբրիմ հրաբխային համալիրի մեջ են մտնում 10-ից ավելի գործող հրաբուխներ, որոնցից մեկի կոնի վրա է հոլովակի հեղինակը:

Եթե հրաբխային ակտիվությունը գրավում է զբոսաշրջիկներին, ապա խնդիրներ է ստեղծում տեղի բնակիչների համար: Մոխրի արտանետումների, օդի եւ հողի աղտոտման պատճառով կառավարությունը ցանկանում է կղզու 10 հազար բնակչությանը տարհանել: