Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Այսօրվա դրությամբ սահմանում զորքերի տեղաշարժը, Նախիջեւանի ուղղությամբ տեղաշարժը շատ վտանգավոր է։ Միշտ եւ առավել եւս այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ես համարում եմ, որ կարող է պատրասզմ սկսել»,–կարծիք հայտնեց նա։
Միքայելյանի համոզմամբ՝ Ալիեւը այսօր վախենում է հայ ժողովրդի համախմբվածությունից. «Նրանք լավ գիտակցում են, որ դարեր ի վեր, երբ մեր ժողովուրդը համախմբվել է, մենք միշտ հաղթանակ ենք տարել»։
Պատգամավորը շետեց՝ համախմբվածությունը պետք է պահել, իսկ «թավշա հեղափոխությունը» նորածին երեխա է, որին պետք է յուրանչյուր հայ պահի ու փայփայի։











