Սպեցիայում այրվել է Իտալիայի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման Vulcano նավը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հրդեհը սկսվել է նավի մեքենայական հատվածախցում, նավը կանգնած է եղել Fincantieri նավաշինարարական ընկերության նավաշինարանում։ Հրշեջների խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները մի քանի ժամ են տեւել։
Ընկերության փորձագետները վնասը կգնահատեն հետագայում։
Նյութատեխնիկական ապահովման Vulcano նավը ջրի մեջ է իջեցվել նախորդ ամիս։ Ենթադրվում է, որ 193 մետր երկարությամբ նավը ռազմածովային ուժեր կմտնի 2019 թվականին։











