Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բենալյայի արարքը պետք չէ դիտարկել որպես պետական մասշտաբների սկանդալ։ Այսպիսի տեսակետ է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ հանդես գալով Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Դա նախագահի աշխատակազմի աշխատակցի անձնական արարքն է եղել եւ այն իրենից չի ներկայացնում պետական մասշտաբի գործ»,–շեշտել է նա։
Անցյալ շաբաթ ֆրանսիական հեռուստաալիքների տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյան եւ «Առաջ Հանրապետություն» կուսակցության ապարատի աշխատակից Վենսան Կրազը մայիսմեկյան ցույցի ժամանակ 2 մարդու ծեծում Փարիզի Լատինական թաղամասում։











