Կառավարությունն այսօրվա նիստում  կրճատեց Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը:  Զեկուցող՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած օրը Երևան համայնքում կնշանակվեն և կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին՝ երբ ԿԸՀ–ն կհայտարարի ընտրությունների անցկացման ժամկետը՝ Պապիկյանն ասաց, որ որոշման հրապարակումից հետո ԿԸՀ–ն նիստ է անցկացնում եւ 30-40 օրվա ընթացքում հրապարակում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը։

«Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես եւ բարոյահոգեբանորեն պատրա՞ստ է անցկացնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները»,– հետաքրքրվեց վարչապետը։

Ի պատասխան հարցադրմանը՝ Պապիկյանն ասաց, որ ԿԸՀ–ն տեխնիկապես պատրաստ է ընտրությունների անցկացմանը, եւ նույնը, ըստ նախարարի, վերաբերում է ԿԸՀ–ի բարոյահոգեբանական պատրաստվածությանը։