«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Այս մասին այսօր հրավիրած հավաքին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

««Լույս» դաշինքը կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններում մեր թեկնածու Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարում Դավիթ Խաժակյանն է, երրորդ համարում՝ Անի Խաչատրյանը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ իրենք Երեւանն արդար կառավարելու հայտ են ներկայացրել եւ ակնկալում են երեւանցիների աջակցությունը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները նախորդ ավագանու ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքով, սակայն այս ընտրություններին ՔՊ-ն հայտարարեց, որ միայնակ է մասնակցելու ավագանու ընտրություններին: ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: