Օրերս Ուֆայում օծանելիքի խանութ են թալանել: Որպես գնորդ ներկայացած 24-ամյա աղջիկն առեւտրի կենտրոնում թանկարժեք օծանելիք է վերցրել եւ ուղղվել դեպի ելքը, հաղորդում է Vesti-ն:
Նա դանակ է թափահարել, վախեցրել խանութի երկու աշխատակցուհիներին, իսկ հետո փողոց վազել:
Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ ձերբակալել են կասկածյալին, որը հասցրել է օծանելիքը վաճառել պատահական անցորդին:











