ՀՀ վարչապետի նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու» եւ «Մեղու» մրցույթների մասնակից աշակերտներին:

Վարչապետը նրանց կհանձնի մեդալներ ու հավաստագրեր:

Ակնկալվում է, որ Փաշինյանը հանդես կգա ուղերձով՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ: Մրցույթի հաղթող աշակերտները հնարավորություն կունենան հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին:

 Նշենք, որ «Մեղուն» հայերենի օպլիմպիադա է, իսկ «Կենգուրուն»՝ մաթեմատիկական մրցույթ է: