Որեւէ որակավորում ինձ թույլ չեմ տալու անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի «սեւերի եւ սպիտակների» մասին աղմկահարույց հայտարարությանը։

«Յուրաքանչյուրը պատասխանատու է իր ասված խոսքի համար, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի ասված խոսքի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել։ Ես բարոյապես ինձ թույլ չեմ տալիս գնահատական տալ մեկ այլ անձի կարծիքին։ Ես պատասխանատու եմ իմ ասածի եւ իմ կարծիքի համար»,- ասաց նա։

Նշենք, որ Հայկ Մարությանն օրեր առաջ աղմկահարույց հայտարարություն էր արել «սեւերի եւ սպիտակների» մասին, այնուհետեւ պարզաբանում տվել, թե այնքան էլ ճիշտ չի ձեւակերպել խոսքը։