Շատ եմ ցանկանում, որ այս ընտրություններում Արտակ Զեյնալյանն ըստ արժանվույնս գնահատվի: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը «Լույս» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկի ժամանակ:
Նրա խոսքով՝ իր համար Արտակ Զեյնալյանը իրական հերոսի կերպար է, որը Բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող լինելով՝ ծնողներից գաղտնի առաջնագիծ գնաց: Վիրավորվելուց հետո միայն նրա ծնողներն իմացան, թե իրենց որդին որտեղ է եղել. «Բացի ոտքից վիրավորվելուց, նա այլ վիրավորումներ էլ ունի, որոնց մասին երբեք չի խոսում, եւ ես դրանց մասին իմացա մեկ շաբաթ առաջ ու նույնպես կլռեմ»:
Սարգսյանը նշեց, որ հայրենիքի հանդեպ իր սերը Զեյնալյանն ապացուցել է պատերազմի ժամանակ, երբ ծանր վիրավորվելուց հետո դարձյալ առաջնագիծ է վերադարձել: «Պատերազմից հետո նա իր գործունեությամբ ապացուցել է, որ քաղաքականապես ակտիվ քաղաքացի է՝ աշխատելով հանուն պետականության եւ բանակի զարգացման: Մեր երկրում Արտակ Զեյնալյանը հումանիզմի եւ մարդկայնության լավագույն օրինակներից մեկն է: 2003-2004 թվականներին, երբ մարդկանց 15 օրով բանտարկում էին զրպարտելու համար, այդ ժամանակ նման հոդված կար, Արտակ Զեյնալյանը իրավապաշտպան դարձավ եւ մարդկանց պաշտպան կանգնեց: Նա այն իրավաբաններից մեկն է, որոնք բազմիցս հաղթել են Սահմանադրական դատարանում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ես կասեի, որ նա կատարյալ է, նրա հետ դժվար է աշխատել, նա անչափ սկզբունքային է, եւ Երեւանին հենց այպիսի մարդ է պետք: Նա արդարամիտ մարդ է, եւ ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել. նա ինքնասիրահարված չէ, մեծամիտ չէ: Ես նրան այնպես եմ վստահում, ինչպես վստահում էի ավագ եղբորս: Հավատացեք նրանք եւ հետագայում չեք զղջա»,- նշեց Սարգսյանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











