Ազատ հագուստի հետ կապված չկա նախարարի որեւէ հրաման կամ հրահանգ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն մտագահությանը, որ դպրոցում ոչ պատշաճ հագուստի պարագայում էլ ուսուցիչները չեն կարողանում դիտողություն անել աշակերտներին, քանի որ վերջիններս սպասնում են բողոքել ԿԳ նախարարին, հիշեցնելով, որ նախարարը ազատ հագուստի հրաման է տվել։
«Ես խոսել եմ այն մասին, որ որեւէ մեկը չի կարող պարտադրել որեւէ հագուստ։ Որեւէ օրենք չկա, որ սահմանում է սեւ ու սպիտակ հագուստ»,-նշեց նախարարը։
Իսկ դպրոցում ոչ պատշաճ հագուստի առնչությամբ Արայիկ Հարությանը նկատեց, որ եթե ուսուցիչների ու աշակերտների միջեւ չկա գործընկերային հարաբերություններ, այսինքն՝ չկա գործընկերային հարաբերություններ, այստեղ դպրոցի ղեկավարությունը պետք է լուրջ մտահոգություն ունենա։ «Ինձ համար տարօրինակ է, որ փողոցում տասնյակ աշակերտներ ամեն օր կմոտենան, ինձ հետ հանգիստ կզրուցեն, հարցեր կքննարկեն, բայց ինչ-ինչ ուսուցիչների ու տնօրենի հետ ունենում են կոնֆլիկտ, դա իրենց խնդիրն է։ Իմ կարծիքով՝ չկա վատ աշակերտ, կա փոխըմբռման բացակայություն, վատ մթնոլորտ»,-եզրափակեց նա։











