ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ նկատի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 11-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, բայց այսօր գնացել, խորհրդարանում, քուչեքում, ռեստորաններում բանակցում հանրապետականների հետ։

«Մենք որեւէ համագործակցություն ՀՀԿ-ի հետ երբեւէ ոչ ունեցել ենք, ոչ ունենք, ոչ էլ կարծում եմ կունենանք։ Մենք դրա կարիքը չունենք։ Մենք մեր գաղափարներն ենք բերել քաղաքական դաշտ, որոնցով փորձում ենք մեր ազդեցությունն ունենալ եւ ՀՀ-ն տանել այն ժողովրդավարացման ճանապարհով, որին մենք հավատում ենք»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստան»-ի մասին նման բաներ չէին կարող ասել, քանի որ իրականությանը չեն համապատասխանում։