Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից Դավիթ Անհաղթի արձանի մոտից (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն ու Արման Աբովյանը: