Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, նկարահանվել է ֆրանսիական Vestiaires սերիալում, նրա մասնակցությամբ թողարկումը եթերում կհայտնվի սեպտեմբերի 15-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Vestiaires-ը կարճամետրաժ սերիալ է, որի գլխավոր հերոսները՝ լողորդներ Ռոմին եւ Օրսոնը, հաշմանդամներ են: Սակայն ֆիզիկական թերությունը տղամարդկանց հումորից չի զրկել, որից բաժին են հանում իրենց ընկերներին եւ հանդիսատեսին:

Մակրոնի մասնակցությամբ տեսարաններով թիզերը եւ նկարահանման հրապարակի նրա գործընկերների տպավորությունները հրապարակվել են France2 հեռուստաալիքի կայքում:

«Մենք գիտեինք, որ նա մեր սերիալի երկրպագուն է, …եւ նրան առաջարկեցինք մեզ հետ խաղալ»,- ասել է դերասան Ադդա Աբդելլին:

Ֆրանսիայի առաջին տիկինը նկարահանումների համար ընտրել է երկնագույն կոստյում, որով նախկինում հանրությանն է ներկայացել. նույն հանդերձանքը նա հագել էր 2017 թվականի մայիսի 14-ին՝ երկրի նախագահի պաշտոնում ամուսնու երդմնակալության ժամանակ: