Ավստրիայում միգրացիայի եւ ապաստանի հարցերով համաժողովում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայհոյանքի է անցել՝ լսելով Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ելույթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լեզվակռվի տեսանյութը համացանցում է հայտնվել, այն մասնավորևապես, Twitter-ում տեղադրել է անձամբ Սալվինին:
Լյուքսեմբուրգի Paperjam հրատարակության հաղորդմամբ, Սալվինին իր եվրոպացի գործընկերների առջեւ ելույթ ունենալով, հայտարարել է, որ իր երկրին միգրանտներ պետք չեն:
«Հնարավորն է, նման կարիք ունի Լյուքսեմբուրգը», — ասել է իտալացի նախարարը:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը չի դիմացել եւ գործընկերոջ ելույթի ժամանակ հանելով ականջակալները, փորձել է ընդհատել Սալվինիին:
«Լյուքսեմբուրգում տասնյակ հազարավոր իտալաիցիներ են եղել, որոնք եկել են որպես միգրանտներ, աշխատել են Լյուքսեմբուրգում, որպեսզի ձեզ մոտ Իտալիայում երեխաները միջոցներ ունենան: Գրողը տանի»— ֆրանսերենով բորբոքված ասել է Ասելբորնը՝ հայհոյանք օգտագործելով:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Եվրոպան օրինական միգրացիայի կարիք ունի իր բնակչության ծերացման պատճառով»:











