Կուրգանում հարբած մարդը հարձակվել է ՆԳՆ-ի աշխատակիցների վրա: Քննչական հանձնաժողովը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ձերբակալվածը արձանագրության կազմման ընթացքում ուսապարկից հանում կացինը եւ փորձում հարձակվել ոստիկաններից մեկի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քրեական գործ է հարուցվել «Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության սպառնալիք» հոդվածով:











