«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս չի հրապարակել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների ամբողջական ցուցակը, որոնք, լինելով նախորդ իշխանությունների հետ կապված, ինչ-որ ձեւով հայտնվել են նախընտրական ցուցակում: Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանը այս ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: «Իսկ Իզաբելլա Աբգարյանը նախկինում աշխատել է նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում: Մենք նաեւ գիտենք, որ բլոգեր Հակոբ Լազարյանը Զորի Բալայանի զարմիկն է, որն իր հերթին եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականը: Ամբողջական ցուցակը եւ չակերտները առայժմ չենք հրապարակում»,- սպառնաց Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հաստատել է, որ ցուցակում ներառված է Միքայել Մինասյանի սանիկը եւ քննադատել է ԲՀԿ-ց Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին:











