Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Նոր Նորքում, 5-րդ զանգված Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Այսօր ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ միջոցառմանը ներկա կլինի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հանդես կգա ելույթով:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:











