MINERVA-II1-ի ռոբոտները Երկիր են փոխանցել Րյուգյու աստղակերպի մակերեւույթի նոր լուսանկարներ, ինչպես նաեւ փոքրիկ տեսանյութ՝ նկարահանված իրանց «ոստյուններից» մեկի ժամանակ՝ տեղեկացնում է JAXA-ն։
«Ազատ «ամրակները», որոնց կարելի է տեսնել լուսանկարներից մեկում, զարդարում են ռոբոտների մակերեւույթը՝ ոչ թե հենց այնպես, այլ լուծում են միանգամից երեք խնդիր։ Նրանք օգնում են ոստյունի ժամանակ ուժեղ բռնվել աստղակերպի մակերեւույթից, արեւային մարտկոցները պաշտպանում են վնասվելուց եւ իրենց մեջ ջերմաստիճանի ցուցիչներ են պարունակում»,- նշում են Ճապոնական տիեզերական գործակալության մասնագետները։











