Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Су-30 ինքնաթիռների վրայից հրթիռների բացթողնման տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Су-30 ինքնաթիռները «օդ-մակերեւույթ» դասի ավելի քան 40 կառավարվող հրթիռ են արձակել եւ 20 ավիառումբ են գցել։ Հարվածները հասցվել են Սեւծովյան նավատորմի նավերին եւ ծովային թիրախային վահաններին։











