Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերության աշխատակիցները սեպտեմբերի 28-ին 24 ժամանոց գործադուլ են հայտարարել Եվրոպայի վեց երկրներում։ Գործադուլի կոչ են արել արհմիությունները, որոնց անդամակցում են օդաչուներ եւ ուղեկցորդներ։ Ցույցեր են տեղի ունենում Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում՝ տեղեկացնում է DW-ն։
Գործադուլավորները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը եւ բարելավել աշխատանքի պայմանները։ ԳԴՀ-ի աշխատանքի նախարարն իր աջակցությունն է հայտնել ավիաընկերության աշխատակիցներին եւ հանդիմանել է Ryanair-ին, որ անտեսում է նրանց իրավունքները։
Ամբողջ Եվրոպայով 250 չվերթներ կարող են չկայանալ, ինչի հետեւանքով կտուժի 40 հազար ուղեւոր։











