Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան չկարողացավ սկսել իր աշխատանքը, քանի որ քվորում չկար: 105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր:
«Մենք քվորում չունենք, չենք կարող սկսել ԱԺ աշխատանքը: ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ: Նշված ժ-ամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Իսկ չապահովման դեպքում, այսօրվա նիստերը համարվում են չկայացած»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ կարող են մի քիչ սպասել, քանի որ նորանոր պատգամավորներ են գալիս: Արա Բաբլոյանը նկատեց նաեւ, որ քվորումի համար անհրաժեշտ է 53 պատգամավորի գրանցումը, սակայն քվեարկությունների համար եւս անրաժեշտ է, որ 53 պատգամավոր քվեարկի, հակառակ դեպքում քվեարկությունները կտապալվեն:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ժողովուրդը հավաքվել էր ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը: Պատգամավորները մինչեւ գիշեր մնացել են շենքի ներսում:











