Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի հայտնի նկարներից մեկը՝ «Փուչիկով աղջիկը», Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառվելուց հետո ինքնաոչնչացվել է՝ տեղեկացնում է RT-ն։
Աճուրդի տան կայքը հայտնում է, որ մուրճի վերջին հարվածից հետո 1,4 մլն դոլարով վաճառված նկարը ոչնչացել է թղթի մանրացման սարքով շրջանակի մեջ դնելուց հետո։
Մեկնաբանելով դեպքը՝ Sotheby's ժամանակակից արվեստի վարչության նախագահ Ալեքս Բրանչիկը նշել է, որ վաճառքից հետո նկարի ոչնչացումը եւս Բենքսի ինքնատիպ գլուխգործոցներից է։











