Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը կարծում է՝ կարող է նպաստել, որ էներգետիկան ՀՀ–ում զարգանա։ Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նա ընդունեց առաջարկը եւ կարո՞ղ է արդյոք 2 ամսում հասցնել նշանակալի աշխատանք իրականացնել  նախարարությունում։

«Եղել է առաջարկ վարչապետի կողմից եւ ցանկացած մասնագետի համար, որին արվում է առաջարկ եւ վստահություն է հայտնվում, որ ինքը կարող է աշխատել, ես շատ բարձր եմ գնահատել այդ վստահությունը, կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկան զարգանա»,–նշեց նախարարը։

Հարցին՝ երկու ամսում կարո՞ղ է նպաստել, որ էներգետիկան զարգանա, նա կարծիք հայտնեց, որ կարող է, ապա նաեւ հնարավոր համարեց նաեւ հետագայում իր պաշտոնավարումը այդ պաշտոնում։

«Կարծում եմ՝ 2 ամսում եթե ցույց տամ բավարար աշխատանք, նաեւ հաշվի առնելով, որ 2ամսից էլ կարող է շարունակեմ»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մոտ օրերս հրաժարական կտա եւ դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, ինչը նշանակում է, որ ընտրություններից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն: