Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանը փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տեղյակ չէ իշխանությունների եւ ոչ մի կոալիցիոն հուշագրի մասին, որի մասին տեղեկությունները վերջին շրջանում շրջանառվում են լրատվամիջոցներում:
Բալասանյանը նաեւ չցանկացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա համագումարին չի հստակեցրել իր դիրքորոշումը 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Առանց մեկնաբանությունների»,- ասաց Բալասնայանը եւ շտապեց հեռանալ:
Նշենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ իշխող կոալիցիայի ներսում նոր հուշագրի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որը նախատեսում է համագործակցություն իշխող կուսակցությունների միջեւ 2012 թվականի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Այս տեղեկատվությունը նույնիսկ հաստատել են մի քանի կոալիցիոն գործիչներ, սակայն հետո անհասկանալի պատճառներով հրաժարվել են իրենց խոսքերից:





























