ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող, իսկ երեքը՝ գաղտնի:
Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված է հոկտեմբերի 31-ին Համաներում հայտարարելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Օրակարգում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները, որոնք արգելում են կրոնական կազմակերպությունների տարածքում հավաքներ անցկացնել: Կառավարության դիրքորոշումը բացասական է:











