ԱԺ հանձնաժողովում ընթանում է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նախորդ նիստում հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հարցաշար են պատրաստել ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը, պատասխանները ստանալուց հետո համապատասխան պաշտոնյաներին կհրավիրեն Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:

Նրա խոսքով, այժմ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը քննարկելու ճիշտ ժամանակն է. «Կարծում եմ, որ հակառակը, այժմ ժամանակն է խոսելու գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին, եւ առաջ անցնելով ասեմ, որ այո՛. կան հնարավորություններ, ու մենք սահմանից մինչեւ վերջնական սպառող հատ առ հատ անցնելու ենք՝ հասկանալու համար նաեւ կորուստների խնդիրը»: