Գործարարներն ասացին, որ լավատեսություն է տիրում գործարար դաշտում եւ թվերն էլ դա են ցույց տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս տնտեսության վիճակի վերաբերյալ անցկացված խորհրդակցությանը:

«Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ ցավոք սրտի, որ մեր տնտեսության վիճակը կախված է 1-2 ընկերության գործունեության գործունեությունից կամ տրամադրությունից: Ասենք, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնի, որ տնտեսության մեջ մինի փոթորիկ առաջացնի, եւ ես հույս ունեմ՝ այդպիսի մարդիկ գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք եւ քամի չեն ցանի, որովհետեւ ի պատասխան փոթորիկ կստանան»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ մի շարք տնտեսագետներ ահազանգում են, որ վերջին ամսում տնտեսական ցուցանիշները նվազման միտումներ են ցույց տալիս եւ անգամ դրամի արժեզրկման վտանգ են ստեղծում: