Հոկտեմբերի 23-ին, ժամը 14-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի շրջանում կտրած արյունահոսող վերք ախրոտոշմամբ Գեղհովիտ գյուղի մ ի բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի ուշ ոստիկանները տեղեկացել են, որ դրանից մեկ ժամ անց գյուղի գերեզմանատանը վեճի ժամանակ համագյուղացիներից մեկնէ դանակով հարվածել տղամարդու պարանոցին ու դիմել փախուստի:
Ժամեր անց ոստիկանները պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը: Նա նույն գյուղի գնակիչ Սմբատ Ը.-ն է: Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սմբատը հանել է ծալովի դանակն ու վնասել դիմացինին: Իսկ արդեն հեռանալիս ընկել էր ու վնասել ձեռքը:











