Իշխանությունները պատասխանատու են լինելու ամբողջ ընտրարշավի համար  եւ Աստված մի արասցե, եթե ընտրարշավն անցավ այնպես, ինչպես անցնում էր մինչընտրարշավային շրջանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ականները կարո՞ղ են դուրս գալ ժողովրդի առջեւ եւ համոզել, որ իրենց քվե տան:

«Ինչ վերաբերում է քարոզարշավի ձեւերին, հանգիստ եղիր, կընտրվեն ամենաժողովրդավարական եւ արդյունավետ քարոզարշավի ձեւերը»,-ասաց նա:

«Իմ ընտանիքում այդ մտավախությունները կան, բայց բայց դա բացարձակապես չի փոխում իմ քաղաքական կեցվածքը: Ավելին ասեմ, անգամ իմ արտասահմանյան գործուղումների ժամանակ այդպիսի որոշակի խնդիրներ ծագում են, դրանք ոչ մի բան չեն փոխում: Ես փորձում եմ դրանք հարթել, որ վնաս չտամ պետությանը, որովհետեւ հանկարծ եթե Բրյուսելում կամ Ստրասբուրգում իմ պաշտոնական, քաղաքական աշխատանքի ժամանակ իշխանավոր, իշխանամետ, իշխանատենչ, իշխանասատար ուժերը որոշակի սադրանքների դիմեն, դա վնաս է տալու Հայաստանին: Ես չեմ ուզում այդ վնասը տամ, հետեւաբար, ոչ թե բզբզում եմ սադրանքներ, ոչ թե սպասում եմ սադրանքների, այլ փորձում եմ նույն ԱԳՆ-ի միջոցով նախապես որոշակի գործողություններ ծավալել, որ ՀՀ-ին դրսում մենք վնաս չտանք»,-ասաց նա: