ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանը հավաստիացնում է, որ քաղաքապետարանում կադրային ջարդ չի անելու: NEWS.am-ի հետ զրույցում Սեւակ Միքայելյանն ասաց, որ Հրազդանի քաղաքապետարանում դեռ պաշտոնավարում են նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի օրոք նշանակված վարչության պետեր.
«Ով լավ է ծառայել ժողովրդին՝ մնալու է, ես կադրային ջարդ չեմ անելու»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ Հրազդան քաղաքի բյուջեն 740 մլն դրամ պարտք ունի:
«Նոր եմ անցել աշխատանքի, առաջիկայում ավելի կոնկրետ կծանոթանամ քաղաքի բյուջեին և կատարված ծախսերին և այդ մասին տեղյակ կպահեմ իմ ժողովրդին»,-ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ տեղյակ չէ, թե նախկին քաղաքապետի պաշտոնավարման ընտացքում կոնկրետ որ ոլորտներում են չարաշահումներ եղել:
«Ով թալանել ա՝ պետք ա պատասխան տա, ով ուզում է լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքի խնդիրների լուծմանը, Միքայալյանն ասաց.
«Ես չեմ չափազանցնում, անկեղծ եմ ասում, բահը վեկալելու եմ ձեռքս ու գործ անեմ քաղաքի վրա: Հնարավոր չէ ուրիշ ձևով քաղաքն այս վիճակից հանել: Որպես քաղաքապետ, բահը վեկլալելու եմ ձեռքս, բաժնի պետերի հետ միասին քաղաքի վրա գործ ենք անելու, ոչ թե ձևական, ոչ թե սելֆի»,- ասաց նա՝ նշելով, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը գնահատական կտա իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանը քաղաքապետ է ընտրվել հոկտեմբերի 21-ին: Մինչ այդ Հրազդանը ղեկավարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը:











